Զարմանալի բան է կյանքը. նախախնամաությունը ձեռքդ բռնած երբեմն քեզ այնպիսի ճանապարհով է տանում, որի մասին դու երբեք չէիր էլ մտածել...
Տասը տարի առաջ եթե ինձ ասեին` «Մի քառատող գրիր», երևի անկեղծորեն կզարմանայի, կծիծաղեի:
Բայց մի օր հանկարծ ապրումները դարձան բառեր, բառերը` տողեր, տողերը` բանաստեղծություններ:
Իմ ջանքերից անկախ բանաստեղծությունները մի օր հավաքվեցին մի տանիքի տակ ու ծնվեց իմ առաջին գիրքը։
Ես ապրեցի գիրքը` իմ հոգու զավակին շոշափելու վայելքը, կիսեցի ուրախությունս ինձ հարազատ դարձած մարդկանց հետ ու...
Երկու ազնվազարմ տիկնայք, որոնց երակներում հերոսի արյուն է հոսում, անշահախնդրորեն, սեփական նախաձեռնությամբ որոշում են մոռացության փոշուց գոնե առժամանակ փրկել գրքե շապիկում ամփոփված ապրումներս ու խոհերս...
Գեղանի, քնքուշ ու ոգեղեն տիկնանց` Աննա Տեր-Մովսիսյանի և Գայանե Անտինյանի ջանքերով Վանաձորում հիմնված «Վերնատուն» մշակութային կենտրոնում օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա իմ «Թույլ տուր քեզ մոտ գամ» գրքի շնորհանդեսը։
Սիրով հրավիրում եմ իմ բոլոր ընկերներին, ովքեր ցանկություն կունենան մասնակիցը լինել այդ միջոցառմանը։
Յուրաքանչյուր ներկայություն մեծ պատիվ է ինձ համար։
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ